1 ապրիլի 2013 - 14:52 AMT
Սևակ Բալիկչիի փաստաբանը մտադիր է դիմել Եվրոպական դատարան

Հայազգի թուրք զինծառայող Սևակ Շահին Բալիկչիին սպանած նրա թուրք զինակից Կավանչ Աղաօղլուի հանդեպ թուրքական դատարանի դատավճիռը՝ 4 տարի 5 ամիս ազատազրկումը, որից նա բանտում կանցկացնի միայն 2 տարին, չի գոհացրել Բալիկչիի ընտանիքին, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին:

Ինչպես հայտնում է «Ակոս» թերթը, ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավյուրտը հայտարարել է, որ նրանք մտադիր են բողոքարկել դատավճխռը:

Փաստաբանը նշել է, որ վկաների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: «Սա ակնհայտ է դառնում համադրման արդյունքում: Երևում է, որ ցուցմունքները ձեքռ են բերվել բռնի միջոցներով»,-ասել է նա:

Խալավյուրտն ասել է, որ դատավճիռը կդիտարկվի Վերաքննիչ դատարանում, որից հետո նրանք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սևակ Բալիկչին սպանվեց 2011թ. ապրիլի 24-ին՝ զորացրվելուց 23 օր առաջ: