2 ապրիլի 2013 - 13:21 AMT
Իրաքում գրոհայինների հարձակման արդյունքում չորս մարդ է զոհվել

Իրաքի Անբար գավառում գազի Ակկաս հանքավայրի վրա գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է չորս և առևանգվել է երկու մարդ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հարձակման բոլոր զոհերն իրաքցիներ էին: Հարձակման համար պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: