2 ապրիլի 2013 - 14:29 AMT
Բենզինի գները Հայաստանում մեկ տարում աճել են 4,5 տոկոսով

2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, 2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6% և 1.1% գնաճ:

2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.5% և 6.0%-ով: Մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.9%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 540 դրամով, «Պրեմիում» տեսակինը՝ 510 դրամով, «Ռեգուլյարը»՝ 490 դրամով: