2 ապրիլի 2013 - 15:01 AMT
Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցելու են 3 հայ նետաձիգներ

Երևանում կայացել է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 35 մարզիկներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, տղաների պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Վասիլ Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Տիգրան Ադամյանը: Աղջիկներից հավասարը չեն ունեցել Ռոզա Գրիգորյանը, Գոհար Շահնազարյանը և Գոհար Հակոբյանը:

Ապրիլի 5-ին հայ նետաձիգները մասնակցելու են Հայաստանի գարնանային առաջնությանը: Այդ մրցաշարով Հայաստանի հավաքականը պատրաստվելու է ապրիլի 16-20-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլին:

Այնտեղ ելույթ են ունենալու Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը և Արշակ Պետրոսյանը:

«Մեր ուժեղ մարզիկներից մեկին` Վասիլ Շահնազարյանին, չենք կարող տանել մրցաշարին, որովհետև նա զինծառայող է ու համապատասխան թույլտվություն չունենք»,- նշել է Վասիլյանը: