3 ապրիլի 2013 - 14:41 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրներում կարող են գրոհայիններ հայտնվել Աֆղանստանից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում, որ անդամ պետությունների տարածքում կարող են աֆղանական ճամբարներում պատրաստություն անցած գրոհայիններ հայտնվել:

Ըստ Բորդյուժայի, համաշխարհային ճգնժամը խորացնում է առանց այդ էլ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական հարցերը: Ամերիկյան ռազմական օբյեկտների պահպանումը Կենտրոնական Ասիայում բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության վրա, գտնում է նա: