Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոն Հեֆերնը քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: