Ֆրանսիացի թենիսիստ Ժո Վիլֆրիդ Ցոնգան խոստովանել է, որ իր հավաքականին ֆավորիտ չի համարում Դևիսի գավաթի առաջիկա քառորդ եզրափակչում Արգենտինայի դեմ խաղում: Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա Բուենոս Այրեսում ապրիլի 5-7-ը:
«Մենք այս խաղի ֆավորիտները չենք: Արգենտինան ունի Դավիթ Նալբանդյան, որն իր ակտիվում ունի հաղթանակն ամենախոշոր մրցումներում: Երբ թիմի կազմում նման չեմպիոն կա, դա շատ լավ է: Նալբանդյանը հանգիստ կարող է հավաքել իրեն մեկ խաղի համար ու շատ վտանգավոր լինել: Եվ հետո արգենտինացիների մոտ կա Կարլոս Բերլոկը, որը հավաքականի կազմում 100 տոկոսով է տրվում խաղին»,-ասել է թենիսիստը: