4 ապրիլի 2013 - 15:57 AMT
Այս տարի բոտուլիզմի 20 դեպք է գրանցվել. Տուժել է 34 մարդ, մահացել՝ 3-ը

2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով, որից 3-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով: