
Ապրիլի 4-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան ընդունեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ծավալված ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և գոհունակությամբ ընդգծեցին որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, ծավալվող աշխույժ կապերը, ինչպես նաև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը` Վալերիու Զգոնեան պատրաստակամություն հայտնեց նպաստելու Ռումինիայի և Հայաստանի խորհրդարանների միջև կապերի թարմացմանը և խթանմանը` ինչպես երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ բարեկամության խմբերի գործունեության միջոցով:
Զրույցի վերջում Վալերիու Զգոնեան խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան: