5 ապրիլի 2013 - 11:21 AMT
Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, PanARMENIAN.Net-ին հայտնեցին բաժանմունքից:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Երևանի Հ.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանության: