Ապրիլի 19-ին Բոստոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: 28 տարի շարունակ Մասաչուսեթսի հայ համայնքի անդամները հավաքվում են Բոստոնում՝ Ներկայացուցիչների պալատում, ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում են նաև նահանգի օրենսդիրները:
Միջոցառման հիմնական զեկուցողը կլինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2006-2008թթ.: