6 ապրիլի 2013 - 10:54 AMT
Եգիպտոսը կրկին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում

Եգիպտոսը կրկին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում: Տեղացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հրեա ժողովուրդն իրավունք չունի ապրելու:

Sada Al-Abad հեռուստաալիքին տված հարցազրույցում լրագրողը հարցրել է նախարար Թալեաթ Աֆիֆիին արդյոք նա պատրաստվում է այցելել Իսրայել: Եվ ստացել է հետևյալ պատասխանը. «Մենք հուսով ենք, որ Մուհամեդի մարգարեությունը կյանքի կկոչվի. դատասատանի օրը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ մահմեդականները չեն ոչնչացրել հրեաներին: Մենք հավատում ենք, որ ապագայում ոչ մի հրեա չի լինի, միայն մահմեդականներ կլինեն»: