6 ապրիլի 2013 - 11:52 AMT
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից աղտոտված ջրի արտահոսք է եղել

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր ТЕРСО ընկերությունը հայտարարել է 120 տոննա աղտոտված ջրի արտահոսքի մասին, որտեղ ռադիոակտիվ տարրերի ընդհանուր պարունակությունը 710 մլրդ բեկերել է կազմում, հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:

Ռադիոակտիվ ջուրը պահվում էր ստորգետնյա պահեստարանում կայանի տարածքում: Գիշերը ընկերությունը հայտարարեց հնարավոր արտահոսքի մասին: Շաբաթ օրը դա հաստատվեց, հայտնի դարձավ, որ ռադիոնուկլիդների պարունակությունը ջրում հասնում է 5,9 հազար բեկերելի խորանարդ սանտիմետրի համար:

ТЕРСО-ն արդեն սկսել է ջուրը տեղափոխել այլ պահեստարան, սակայն դա կարող է 5-6 օր պահանջել: