6 ապրիլի 2013 - 11:24 AMT
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Շոտլանդիայում բացել են Թամար Մանուկյան կենտրոնը

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Շոտլանդիայում բացել են Թամար Մանուկյան բարեգործական կենտրոնը: Կենտրոնը, որ կառուցվել է TheManoukianFoundation հիմնադրամի միջոցներով, ներառված է DumfriesHouse կալվածքի տարածքում, որը գնել էր արքայազն Չարլզի ղեկավարած կոնսորցիումը:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ նշելով, որ «ինքը չափազանց ծեր է արգելքները հաղթահարելու» ու այլ զվարճանքների համար, հայտնում է DailyMail-ը: