6 ապրիլի 2013 - 11:35 AMT
Ֆիդել Կաստրոն կոչ է արել ՀԿԺՀ-ին թույլ չտալ, որ Կորեայի թերակղզում միջուկային պատերազմ սկսվի

Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն կոչ է արել ՀԿԺՀ-ին թույլ չտալ, որ Կորեայի թերակղզում միջուկային պատերազմ սկսվի:

Կաստրոն նշել է, որ նա դիմում է պաշտոնական Փհենյանին որպես բարեկամ:

«Այժմ, երբ Հյուսիսային Կորեան ցուցադրեց իր տեխնիկական ու գիտական նվաճումները, մենք հիշեցնում ենք այլ երկրների առջև պարտավորությունների մասին: Այս պատերազմը կազդի աշխարհի բնակչության 70 տոկոսի վրա»:

Ըստ Կաստրոյի, ԱՄՆ-ն ևս պատասխանատու է պատերազմի կանխման համար: