6 ապրիլի 2013 - 12:55 AMT
Կիպրոսում կարծում են, որ տնտեսական աղետի ետևում Հյուսիսային Եվրոպայի երկրներն ու Հոլանդիան է կանգնած

Կիպրոսի խոշորագույն և Եվրոպայի ամենախոշոր իրավաբանական հաստատություններից մեկի ղեկավար Անդրեաս Նեոկլեուսը պնդում է, որ տնտեսական աղետի ետևում Հյուսիսային Եվրոպայի որոշե երկրներն ու Հոլանդիան է կանգնած: Մրցակիցները փորձում են ոչնչացնել Կիպրոսը որպես միջազգային բիզնեսի կենտրոն, ասել է նա Euronews-ի եթերում:

«Մեր ընկերության ռեզերվները կրճատվել են 20 մլն եվրոյով: Դա մեծ կորուստ է: Մենք շատ ենք կախված մեր հաճախորդներից, որոնցից շատերի միջոցները ևս առգրավվել են»,-ասել է իրավաբանը: