Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ խնդրելով Ռուսաստանի ՌԾՈւ Կասպից նավատորմի մի մասը Աստրախանից և Մախաչկալայից տեղափոխել Բաքու:
Նման ռազմական օգնության նպատակը պետք է լինի Ադրբեջանի ծովային նավթարդյունաբերական հանքերի ու նրա տարածքային ջրերի պաշտպանությունը Կասպից ծովում: Առիթ է հանդիսացել ադրբեջանական ծովային նավթարդյունահանման ենթակառուցվածքների վնասվածքները, որ հասցվել են Թուրքմենստանի ՌԾՈւ կողմից իրականացված գնդակոծության արդյունքում: Ռուսական կողմի պատասխանը հայտնի չէ:
Մինչ 1991թ. Բաքուն եղել է ԽՍՀՄ ՌԾՈւ Կասպից նավատորմի գլխավոր ռազմակայանը: