9 նոյեմբերի 2005 - 13:09 AMT
ՆԱՏՕ-ն չի բացառում Հարավային Կովկասում իր խաղաղապահ զորքրի տեղակայումը
«ՆԱՏՕ-ն պատրաստ է իր խաղաղապահ զորքերը տեղակայել Հարավային Կովկասում, եթե դա անհրաժեշտ լինի»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Նրա խոսքերով, այդ համատեքստում դաշինքի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ չափազանց կարեւոր է»: Միեւնույն ժամանակ Ռ.Ռաժուկսը նշել է, որ տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն հակամարտող կողմերը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: