8 ապրիլի 2013 - 14:34 AMT
Գտնվել է հայ-ադրբեջանական սահմանին կորած ադրբեջանցու դին. մահացել է ականի պայթյունից

Հայտնաբերվել է 3 օր առաջ կորած ադրբեջանցի Սաբիր Քերիմովի դին` մահացել է ականի պայթյունից: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնել է մահացածի ազգականը:

3 օր առաջ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ղազախի շրջանում բնակիչներից մեկը կորել է ու հնարավոր է` հատել է սահմանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նման դեպք չի գրանցվել: