9 ապրիլի 2013 - 14:53 AMT
Վախթանգ Դարչինյանի վերադարձը ռինգ հետաձգվում է, մենամարտը կանցնի մայիսի 11-ին

Աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի վերադարձը ռինգ հետաձգվում է: Ավելի վաղ ասվել էր, որ Դարչինյանի հաջորդ մենամարտը կայանալու է ապրիլի 20-ին Մեխիկոյում մի մրցաշարի շրջանակներում, որի գլխավոր մենամարտը լինելու էր Միխարես-Տերասաս հանդիպումը:

Սակայն, ըստ Դարչինյանի մենեջեր Ֆրենկ Էսպինոզայի, մենամարտը կանցնի մայիսի 11-ին:

Դարչինյանը ռինգ դուրս կգա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, որը տեղի կունենա ԱՄՆ Լարեդո քաղաքում, հայտնում է BoxingScene-ը: