Ստամբուլը պետք է դառնա ՄԱԿ կենտրոններից մեկը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ անտառների համաժողովի X նստաշրջանում, որն իր աշխատանքն է սկսել Ստամբուլում:
«Ստամբուլը կարևոր ներուժ ունի որպես ՄԱԿ կենտրոն: Դա կարևոր քայլ կլինի մոլորակի վրա խաղաղության ու հանդուրժողականության հաստատման համար: Ստամբուլը կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև, ուստի կարող է նպաստել տարբեր երկրների ու մայրցամաքների ինտեգրմանը»,-ասել է նա: