9 ապրիլի 2013 - 15:14 AMT
Եղիա Ներսիսյանն ու ևս մեկ քաղաքացի բերման ենթարկվեցին

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ կարգադրեց բերման ենթարկել բնապահպան Եղիա Ներսիսյանին ու ևս մեկ քաղաքացու: Նրանք տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Բաժնի հերթապահը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարցով զբաղվում են և առայժմ լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցել չեն կարող: