Ռուսաստանը հարգում է միայն իր պես մեծ պետություններին, ուստի Չեխիան չի կարող հավակնել Ռուսաստանի ու Վրաստանի միջև միջնորդի դերին: Այդ մասին հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ըստ նրա, Չեխիան շատ փոքր է Վրաստանի ու Ռուսաստանի միջև միջնորդ հանդիսանալու համար: Ինչ վերաբերում է Վրաստանի ապագային Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի մասով, ապա ըստ Չեխիայի ԱԳՆ ղեկավարի, հարկավոր է առաջին հերթինկ պահպանել շփումները: Մասնավորապես, խոսքը գնում է նորմալ հարաբերությունների մասին անձնական ու համայնքային մակարդակներով: Ըստ Շվարցենբերգի, կարևոր են նաև գործարար շփումները: Միևնույն ժամանակ, ըստ Շվարցենբերգի, Վրաստանը պետք է հանդուրժող լինի և թևաթափ չլինի, հայտնում է Գրուզիա Օնլայնը: