Ապրիլի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,85 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 418,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,00 դրամ:
Ընդ որում, ապրիլի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.77 դրամ, ապրիլի 8-ի համեմատ ավելանալով 0,26 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 545.99 դրամ է` ավելանալով 1,38 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.47 դրամ, ինչը ապրիլի 8-ի ցուցանիշից ավելի է 0,15 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: