9 ապրիլի 2013 - 17:30 AMT
Ալեքս Միսկիրտչյանը EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի հունիսի 21-ին

Բելգիան ներկայացնող հայազգի Ալեքս Միսկիրտչյանը EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կիսաթեթև քաշային կարգում կպաշտպանի հունիսի 21-ի Շարլերուա բելգիական քաղաքում:

Միսկիրտչյանի մրցակցի անունը ավելի ուշ հայտնի կդառնա, հայտնում է BoxingScene-ը:

Իր վերջին մենամարտը Ալեքս Միսկիրտչյանը անց է կացրել փետրվարի 9-ին Դանիայում՝ նա 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Անդրես Էվենսենին: