9 ապրիլի 2013 - 22:54 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին թույլատրեցին շարժվել դեպի Բաղրամյան 26

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացել էին Գրողների միության շենքի տարածքում: Հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ արդյունքում Բաղրամյան պողոտայով շարժվելու թույլատվություն են ստացել: Նա հայտարարեց, որ կարող են անցնել ԱԺ շենքի, Գիտությունների ակադեմիայի, Սիրահարների այգու, ապա «ժողովրդին պատկանող գրասենյակ»՝ նախագահական նստավայրի մոտով: Իր համախողհներին նաև հորդորեց Բաղրամյան 26-ի մոտով անցնելիս երգել Հայաստանի օրհներգը, ապա Դեմիրճյանի փողոցով վերադառնալ Ազատության հրապարակ: