10 ապրիլի 2013 - 13:41 AMT
Իրանի հարավում կրկին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,6 մագնիտուդով երկրաշարժ է կրկին տեղի ունեցել այսօր 05:28-ին տեղական ժամանակով Իրանի հարավում: Ըստ սեյսմաբանների, օջախը 10կմ խորության վրա էր, իսկ էպիկենտրոնը Բուշերի ԱԷԿ-ից մոտ 94 կմ հեռավորության վրա էր:

Նախօրեին մինչև 6,3 մագինտուդով երկրաշարժերի արդյունքում Բուշերի գավառում առնվազն 37 մարդ է զոհվել, 850-ը տուժել են: Տարերքից շուրջ 700 տուն ու շինություն է ավերվել: Տուժած շրջաններում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱԷԿ-ը չի տուժել և շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով: