14 նոյեմբերի 2005 - 15:35 AMT
«Լինսի» հիմնադրամը շուրջ 60 մլն դոլար կհատկացնի Հայաստանում ճանապարհների վերականգնման եւ դպրոցաշինության համար
Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է փոխըմբռնման մասին երկրորդ հուշագիրը, որը կնքվել է Հայաստանի կառավարության եւ ամերիկյան «Լինսի» հիմնադրամի միջեւ: Ըստ հուշագրի, «Լինսի» հիմնադրամը շուրջ 60 մլն դոլար կհատկացնի Հայաստանում ճանապարհների վերականգնման եւ դպրոցաշինության համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն 2008 թվականի սեպտեմբերի 30-ից ոչ ուշ: Փոխըմբռնման վերաբերյալ առաջին հուշագիրը Հայաստանի կառավարության եւ ամերիկյան «Լինսի» հիմնադրամի միջեւ ստորագրվել էր 2000 թվականի նոյեմբերի 20-ին: 2001-2003 թվականներին հիմնադրամի ֆինանսավորած ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 150 մլն դոլար: Հիշեցնենք, որ «Լինսիի» հիմնադիրն է ամերիկահայ միլիարդեր Քըրք Քրքորյանը: