Հայաստանում ռուսական ավիացիոն զորամասն ապրիլի 12-ին, կանցկացնի բաց դռների օր` նվիրված Ավիացիայի և տիեզերագնացության օրվան:
Տեղի կունենա տարբեր տեսակների թռչող ապարատների վերերկրյա ցուցադրություն, կործանիչ ավիացիայի թռիչքներ ( առանձին և ինքնաթիռների խմբերի կազմում), ծանոթություն զորամասի կյանքի և կենցաղի հետ:
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ռուսական 102-րդ ռազմական բազայի և Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ վարչության ղեկավար կազմերը, Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները, ռուսաստանյան և ռուս-հայկական ձեռնարկությունների ներյկայացուցիչները, ռուս հայրենակիցներ, ուսանողներ և դպրոցականներ: