11 ապրիլի 2013 - 09:35 AMT
Արցախում 2955 գործազուրկ կա, որոնցից 2854-ը կանայք են

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2013 թվականի ապրիլի1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3200 մարդ, որոնցից 3039-ը` կանայք:

Մարտ ամսում որպես աշխատանք փնտրող են գրանցվել 89 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 75-ը: Գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2955 մարդ (2854-ը` կանայք): Գործազրկության նպաստ են ստանում 327 մարդ: Մարտ ամսում աշխատանքի են տեղավորվել 21 գործազուրկ: