11 ապրիլի 2013 - 15:50 AMT
Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել Top Rank փրոմոութերական ընկերության հետ

Թեթևագույն և երկրորդ թեթևագույն քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել Top Rank փրոմոութերական ընկերության հետ, հայտնում է BoxingScene.com-ը:

Այժմ Դարչինյանը հանդես է գալիս առաջին կիսածանր քաշային կարգում և ռինգ դուրս կգա մայիսի 11-ին Լարեդոյում: