Այսօր Լոնդոնում կհավաքվեն G8 երկրների ԱԳՆ ղեկավարները: Գագաթաժողովի օրակարգում են ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանդիպման ավարտին նախատեսվում է ԱԳՆ ղեկավարների ամփոփիչ հայտարարությունը: Ենթադրվում է, որ հանդիպման ավարտին նաև ուղերձ կընդունվի հասցեագրված Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ բալիստիկ հրթիռներ արձակելու կոչով: