Բռնցքամարտի ամենատարեց աշխարհի չեմպիոն Բերնարդ Հոփկիսնը, որի 48 տարին լրացավ հունվարին, իր հաջորդ մենամարտը կանցկացնի ամռանը իր IBF տիտղոսի հավակնորդ Կարո Մուրադի հետ, հայտնում է gazeta.ru-ն:
Մենամարտը կիսածանր քաշային կարգում տեղի կունենա հուլիսին կամ օգոստոսին:
«Այժմ ավելի լավ տարբերակ չկա, գոնե տիտղոսից չեմ զրկվի: Երբ հաղթեմ Մուրադին, կցանկանայի մասնակցել գերմենամարտի»,-ասել է Հոփկինսը:
Մուրդը 27 մենամարտում տարել է 25 հաղթանակ, մեկ պարտություն է կրել և մեկ անգամ ոչ ոքի ավարտել: Հոփկինսն 53 մենամարտում պարտվել է 6 անգամ և երկու անգամ ոչ ոքի գրանցել: