15 նոյեմբերի 2005 - 17:26 AMT
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Ստրասբուրգ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով
Նոյեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նոյեմբերի 17-ի առավոտյան նախատեսված է Վ.Օսկանյանի ելույթը ԵԽՆԿ նստաշրջանում: Նոյեմբերի 18-ին Վ.Օսկանյանը Ստրասբուրգից մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: