3 փետրվարի 2003 - 18:47 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Փետրվարի 16-ին Երեւան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկումն իրականացնելու նպատակաով: Եվրոպացի 10 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի գծով ԵԽԽՎ զեկուցող Իրժի Յասկերնին: Նշենք, որ ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հայտարարության համաձայն, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման համար: