13 ապրիլի 2013 - 11:10 AMT
Ճապոնիայում երկրաշարժից տուժել է 16 մարդ

Շաբաթ օրը Տոկիոյից 465կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր ներքին Ճապոնական ծովում, 10կմ խորության վրա: Սեյսմաբանները զգուշացնում են, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր են մինչև 5 բալ ուժգնությամբ հետցնցումներ:

Երկրում ստեղծվել է ճգնաժամային շտաբ, որը ենթակա է վարչապետ Սինձո Աբեին: Տուժել է 16 հոգի, շատերը տարեց մարդիկ են: Ընդ որում լուրջ ավերածություններ չկան, ատոմակայանները չեն տուժել: