13 ապրիլի 2013 - 12:12 AMT
Ստեփան Դեմիրճյան. Ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումար նիստին ներկա է նաև Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն, ով իր ելույթում կուսակցությանը հաջողություն մաղթեց և հաղթանակ ցանկացավ Երևանի ավագանու ընտրություններում:

«Տարիներ շարունակ իրականացվող քաղաքկանության, իշխանության գործունեության հետևանքով Հայաստանը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:

Այս վիճակը չի փոխվի, եթե չփոխվի իշխանության որակը, եթե համակարգային, արմատական փոփոխություններ չիրականացվեն: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը երկրում արմատական փոփոխություն իրականացնելու, օրինականություն հաստատելու համար»,- հայտարարեց նա:

Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ հանուն սահմանադրական կարգի հաստատման և երկրի զարգացման: