17 նոյեմբերի 2005 - 15:17 AMT
Նոյեմբերի 20-22 տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնական այցն Ուկրաինա
Նոյեմբերի 20-22 տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցն Ուկրաինա: Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Ա.Բաղդասարյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Երկու երկրների բարձրագույն օրենսդրական մարմինների ղեկավարները հուշագիր կստորագրեն Ուկրաինայի Գերագույն ռադայի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուրի Եխանուրովի, արտգործնախարար Բորիս Տառասյուկի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: