17 նոյեմբերի 2005 - 15:50 AMT
Հաջորդ շաբաթ Երեւան կայցելի ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալը
Հաջորդ շաբաթ Երեւան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթ Բրայզան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին կարճատեւ այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը, որը հանդիպումներ անցկացրեց Հայաստանի ղեկավարության հետ: Դենիել Ֆրիդը Երեւանում հայտարարել էր, որ «Հայաստանը գտնվում է շատ լավ դիրքում` ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները խորացնելու համար»: Նշենք, որ մինչեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնում նշանակվելը Մեթ Բրայզան ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենն էր, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: