Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 26-ին Անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն: Նա նշել է, սակայն, որ նախագահն իրավունք ունի այցելել ցանկացած միջոցառում ու դիմել ժողովրդին:
Նախագահի աշխատակազմում հայտարարում են, որ նրանց ոչինչ հայտնի չէ այդ մասին: