15 ապրիլի 2013 - 14:40 AMT
Տրաբզոնի Այա Սոֆիան կվերածվի մզկիթի

Տրաբզոնի մուֆթի Վեյսել Չաքինը հայտարարել է, որ քաղաքի հունական Այա Սոֆիա եկեղեցին, որն այժմ ծառայում է որպես թանգարան, կվերածվի մզկիթի: «Այդ գործընթացը երկար չի տևի, արդեն նշանակվել է մզկիթի իմամը»,-ասել է նա, հայտնում է «Ակոս» թերթը:

Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս ու Տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսը դեռ անցյալ տարի եկեղեցին մզկիթի վերածելու դեմ հանդես եկավ:

«Եկեղեցին պետք է մնա որպես եկեղեցի-թանգարան: Այդ տարածքում մզկիթներն առանց այդ էլ շատ են, նրանց մեծ մասը նույնիսկ դատարկ է մնում»,-ասել է նա: