16 ապրիլի 2013 - 13:58 AMT
ԱՄՆ մեգապոլիսներում խստացվել են անվտանգության կանոնները

ԱՄՆ խոշոր քաղաքների իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները Բոստոնում տեղի ունեցած երկու պայթյունից հետո: Բոստոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն:

Ոստիկանությունն աշխատում է խստացված ռեժիմով: Լոս Անջելեսում ոստիկանությունը լրացուցիչ պարեկախմբեր է տեղակայել տրանսպորտային հանգույցներում ու այլ հասարակական վայրերում

Երկուշաբթի շատ մարզական միջոցառումներ անցան անվտանգության խստացված կանոններով: