16 ապրիլի 2013 - 14:38 AMT
Միխայիլ Սահակաշվիլու դեմ մահափո՞րձ է պատրաստվում

Ըստ Կովկասի ժողովրդների կոնֆեդերացիայի նախագահ Զաալ Կասրելիշվիլու, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ է պատրաստվում:

Ըստ նրա, սպառնալիքները եռակողմ են: Առաջին սպառնալիքը Ազգային շարժման առաջնորդներն են, մասնավորապես, Մերաբիշվիլի-Ուգուլավա թևը: Երկրորդը՝ նախկին գործընկերներից է, որոնք երաշխիքներ չունեն, թե Սահակաշվիլին Շևարդնաձեի պես կմնա Կրծանիսիի նստավայրում ու կլռի: Եվ երրորդ սպառնալիքը այն երկրների կողմից է, որոնց հանդեպ Սահակաշվիլին ագրեսիվ էր տրամադրված:

Կասրելիշվիլին վստահ է, որ այդ ամենը կբարդեն Վրաստանի նոր կառավարության վրա, ինչը կհանգեցնի քաղաքացիական բողոքի:

Զաալ Կասրելիշվիլին հրաժարվել է նշել իր աղբյուրները՝ ասելով, որ կոնֆեդերացիան իր ներկայացուցիչներն ունի աշխարհի 26 երկրներում, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: