16 ապրիլի 2013 - 15:42 AMT
Իրանում 7,8 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 7,8 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը ԱՄՆ Երկրաբանական ծառայության վրա հղումով: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի ու Պակիստանի սահմանին: Էպիկենտրոնը 90 կմ խորության վրա էր: Երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, մասնավորապես, Հնդկաստանի մայրաքաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: