16 ապրիլի 2013 - 17:14 AMT
Թուրքիայում Սերգեյ Լավրովը կխոսի Մերձավոր Արևելքի ու Կորեայի թերակղզու մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա այցելության շրջանակներում նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք արդիական երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ապրիլի 17-ին Ստամբուլում տեղի կունենա Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի երրորդ նիստը: «Նախարարները կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում, իրավիճակը Կորեայի թերակղզում: Կշարունակվի երկխոսությունը կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Բալկանների իրավիճակի հետ»,-ասել է Լուկաշևիչը: Զգալի տեղ կզբաղեցնի բանակցություններում նաև առևտրա-տնտեսական հարցերի քննարկումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: