21 նոյեմբերի 2005 - 15:23 AMT
Հայաստան է ժամանել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը
Այսօր Հայաստան է ժամանել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը: Այցը տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, հաղորդում է սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Այցի ընթացքում Գարեգին Երկրորդը եւ Յոնա Մեցգերը կայցելեն Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնեն Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետեւ կլինեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: