17 ապրիլի 2013 - 14:01 AMT
Ապրիլի 30-ին ՀԱԿ-ը հանրահավաք կանի. ելույթ կունենա Լևոն Տեր-Պետրոսյանը

Ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Հանրահավաքին մասնակցելու և ելույթով հանդես է գալու առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, համամասնական ցուցակի թեկնածուներ: Վահագն Խաչատրյանը հույս հայտնեց, որ այդ օրը հարթակում կլինեն նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց հետ Կոնգրեսը համագործակցում է: