17 ապրիլի 2013 - 17:32 AMT
Մեքսիկայում ՀՀ դեսպանություն կբացվի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր որոշում է ստորագրել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը: Դեսպանություն նստավայրը կլինի Մեխիկոն: