
Հրատարակիչների ֆորումը (Ուկրաինա, Լվով) Հայաստանի, Վրաստանի և Բուլղարիայի Next Page հիմնադրամի գործընկերների հետ համատեղ, Գրքի Հարթակ նախագծի շրջանակում կազմակերպում է երկօրյա ինտերակտիվ դասընթաց` ընթերցանության խթանման մեթոդների վերաբերյալ: Ուսուցումը նախատեսված է Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի գրադարանավարների և ընթերցանության խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները ընթերցանության խթանման ոլորտում, ծանոթանալ միջազգային լավագույն փորձին, ներկայացնել և քննարկել իրենց սեփական փորձը, շփվել տարածաշրջանի գործընկերների հետ:
Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը (համաժամանակյա թարգմանությամբ): Միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-18-ին, Լվովում, մանկական փառատոնի ընթացքում: Բոլոր ծախսերը ստանձնում է հրավիրող կողմը: Հետաքրքրված անձինք կարող են անգլերեն լեզվով լրացնել հայտի ձևը և մինչև ապրիլի 30-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին armnpa@netsys.am: