22 նոյեմբերի 2005 - 18:15 AMT
Սլովենիայի նախագահ. Թուրքիան պետք է բացի Հայաստանի սահմանն առանց որեւէ նախապայմանի
Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ «Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանն առանց որեւէ նախապայմանի»: Այդ մասին նա ասել էՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Որեւէ իմաստ չկա խոչընդոտներ ստեղծել մարդկանց, կապիտալի եւ ապրանքների ազատ փոխներթափանցման ճանապարհին», - հայտարարել է Սլովենիայի նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: